Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Ցեղասպանությունը վերապրած տատիկի մասին
22 Ապրիլի 2025, 16:22
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքով Բորիս Կորչևնիկովի հետ «Մարդու ճակատագիրը» հաղորդման շրջանակում պատմել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր ընտանիքի մասին:
Սիմոնյանի խոսքով՝ տատիկը տեսել իր իսկ ծնողների մահը, որոնք սպանվել են քրիստոնեական հավատքին հավատարիմ մնալու համար։
«Տատիկս վերապրել է Հայոց ցեղասպանությունը։ Տատիս աչքի առաջ կտրել են նրա ծնողների կոկորդը միայն այն պատճառով, որ նրանք չեն հրաժարվել իրենց կրոնից», — ընդգծել է Մարգարիտա Սիմոնյանը։
Սիմոնյանը նաև նշել է, որ հենց տատիկն է իր մեջ սերմանել աղոթքի հանդեպ սերը և սովորեցրել պահպանել հավատը՝ չնայած կյանքի դժվարություններին: