Մարգարիտա Սիմոնյանը վերսկսել է «Ч.Т.Д» հաղորդումը

13 Նոյեմբերի 2025, 00:02

Մշակույթ

«RT» հեռուստաալիքի և «Россия сегодня» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ իր հեղինակային «Ч.Т.Д» հաղորդումը վերադառնում է НТВ հեռուստաալիք։ Հաղորդման թողարկումները վերսկսվում են նրա ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի մահից 40 օր անց։

«Տիգրանի մահից անցել է 40 օր, և ես նորից վերսկսում եմ «Ч.Т.Д.» հաղորդումը, որն այժմ թողարկվում է նրա «Международной пилорамы» ծրագրի փոխարեն», — գրել է նա: