Մարի Կույումջյանի «Երկրպագություն» օպերան առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի

20 Նոյեմբերի 2025, 12:00

Մշակույթ

Ամերիկահայ կոմպոզիտոր Մարի Կույումջյանի «Երկրպագություն» (Adoration) օպերան առաջադրվել է 2026 թվականի «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում։ Սա առաջին դեպքն է, երբ հայ կոմպոզիտորի ստեղծագործությունն արժանանում է նման անվանակարգի։

«Երկրպագություն»-ը Մարի Կույումջյանի և լիբրետիստ Ռոյս Վավրեկի գրած էլեկտրոակուստիկ կամերային օպերա է, որը ստեղծվել է Beth Morrison Projects-ի հետ համագործակցությամբ:

Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի համանուն ֆիլմի հիման վրա ստեղծված ֆիլմում բարձրացվում են վշտի, ռասիզմի և մեդիայի՝ իրականության ընկալման վրա ունեցած ազդեցության թեմաները։ Իր երաժշտության մեջ Կույումջյանը համատեղում է հայկական արմատները էլեկտրոնային և դասական ավանդույթների տարրերի հետ՝ ստեղծելով յուրահատուկ հնչողություն։

Կոմպոզիտորի ընտանիքը վերապրել է Հայոց ցեղասպանությունը և Լիբանանի քաղաքացիական պատերազմը, և Մարի Կույումջյանն իր անձնական և պատմական ապրումները տեղափոխում է ստեղծագործության երաժշտական տարածք։

«Երկրպագություն» օպերայի ձայնագրությանը մասնակցել են երգիչներ Միրիամ Խալիլը, Օմար Նաջմին, Դեյվիդ Ադամ Մուրը, Նաոմի Լուիզա Օ’Քոնելը, Քարիմ Սուլեյմանը, Մարկ Կուդիշը, Սեմի Իվանին, ինչպես նաև «Սիլվանա» քառյակը և «Թրինիթի Ուոլ Սթրիթի» երգչախումբը։ Դիրիժորը Ալան Փիրսոնն է։

GRAMMY մրցանակաբաշխությունը կայանալու է 2026 թ․ փետրվարի 1-ին՝ Լոս Անջելեսում։