«Մարի Մանուկյան» դպրոցի աշակերտուհիների հաջողությունը
24 Մայիսի 2023, 23:24
Ապրիլյան Մեծ Եղեռնի 108-ամյակի մեծարման օրերին Թեհրանի 7 պարմանուհիներ իրենց պայքարը շարունակում էին գիտության ոլորտում, որի արդյունքում շահեցին հաջողություն՝ բարձր պահելով իրանահայ աշակերտուհու անունը, գրում է Alikonline.ir-ը։
ՀԲԸՄ-ի պատկան «Մարի Մանուկյան» աղջիկների միջնակարգ դպրոցի 10-րդ օղակի ուսողական ճյուղի աշակերտուհիներ Արփա Իսախանյանը, Սինտիա Բեգինյանը, Փարելլի Բախշին, Էլին Նազարյանը, Մինելլի Դանիելյանը, Նելլի Եղիայանը և Նաթալի Բաղումյանը, «Արարատ» խմբի անվան ներքո Իրանի Ռոբոքափ 2023 թ.-ի միջազգային 17-րդ բաց մրցաշարի թեթև կշիռի ֆուտբոլի աշակերտական սուպեր խմբում նվաճեցին 2-րդ տեղը:
«Մարի Մանուկյան»-ը դպրոցը հայկական միակ դպրոցն էր, որը մասնակցել էր այդ մրցությանը: