Մարիա Քոչարյանը՝ գեղասահքի մրցումների արծաթե մեդալակիր

10 Հոկտեմբերի 2024, 11:14

Սպորտ

Ստավրոպոլում հոկտեմբերի 5-6-ը գեղասահքի մրցումներ են անցկացվել Օլիմպիական խաղերի հաղթող, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն, սառցե պարերի Խորհրդային Միության եռակի չեմպիոն Անդրեյ Բուկինի գավաթի համար։

Մարիա Քոչարյանը նվաճել է մրցաշարի արծաթե մեդալը։

Մրցաշարին մասնակցել են մոտ 120 մարզիկներ։