Մարիա Սարդարյանը հաղթել է Տիրանայի միջազգային մրցույթում
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Մարիե Կրայա 20-րդ օպերային միջազգային մրցույթում առաջին մրցանակին է արժանացել միլանաբնակ սոպրանո Մարիա Սարդարյանը, ով կատարել է Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայից Գիշերային թագուհու արիան։
Մրցույթը տևել է 3 օր, և հեռարձակվել է Ալբանիայի հանրային 1-ին հեռուստաալիքով։ Մրցույթին մասնակցել են 250 երգիչ-երգչուհիներ, և միայն 16-ն են անցել կիսաեզրափակիչ։