Մարիա Ղամբարյանի 100-ամյակին նվիրված մրցույթ-փառատոն` Մոսկվայում
02 Դեկտեմբերի 2024, 15:04
Դեկտեմբերի 4-8-ը Մոսկվայում կանցկացվի «Մարիա Ֆեստ» դաշնակահարների և կամերային համույթների 2-րդ միջազգային մրցույթ-փառատոնը, որը նվիրված է ՀԽՍՀ և ՌԴ վաստակավոր արտիստ, Պրահայի Կարլի համալսարանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, դաշնակահար Մարիա Ղամբարյանի 100-ամյակին:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում: Հանդիսատեսի առջև ելույթ կունենան «Մարիա ֆեստ» 1-ին մրցույթի հաղթողները, ինչպես նաև ժյուրիի անդամները:
Համերգին ներկա կլինի ժյուրիի պատվավոր նախագահ, ՌԴ և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Մարիա Ղամբարյանը: Մրցույթի դափնեկիրների և ժյուրիի անդամների ելույթներից բացի, հյուրերին սպասվում է Նիկո Նիկողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը:
«Մարիա ֆեստ» մրցույթը ստեղծվել է տաղանդավոր երաժիշտներին բացահայտելու և խրախուսելու համար՝ անկախ նրանց տարիքից: