Մարիա Զախարովան՝ Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների մասին

15 Մայիսի 2024, 14:06

Քաղաքականություն

Ռուսաստանը միշտ եղել է և հավատարիմ է, և ելել է Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային մակարդակից։ Այսօր հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների ջերմացման շանսեր կան:

«Դա պատմականորեն եղել է, դա երկկողմանի երթևեկություն է։ Մեր կողմից այդ նույն փողոցում երբեք զիգզագներ չեն եղել, իսկ մնացածը հարցրեք պաշտոնական Երևանին», — ընդգծել Է Զախարովան։

Նա նաև անդրադարձել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը։

«Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում քննարկվել է հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահներին որոշ հատվածներից դուրս բերելու հարցը»,- ընդգծել է դիվանագետը։