Մարիա Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարություններին

06 Մայիսի 2025, 19:10

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի երեկվա հակառուսական հարձակումներին:

«Ափսոսանք է առաջացնում այն հռետորաբանությունը, որին վերադարձել է Ալեն Սիմոնյանը։ Բոլոր այդ հարձակումները, վիրավորանքները նույնիսկ չեն համապատասխանում խորհրդարանի խոսնակի կերպարին», — ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ։

Մարիա Զախարովան անդրադարձել է նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավարության հայտարարություններին, թե Երևանի Նոր Նորքի թաղապետարանում վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքն իբր հրահրվել է Ռուսաստանի դեսպանատան կողմից: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը տարակուսանք և զարմանք է հայտնել այդ մեղադրանքների վերաբերյալ՝ ենթադրելով, որ ցավալիորեն ծանոթ բրյուսելյան մեթոդիկան սկսում է կիրառվել նաև Հայաստանի տարածքում:

Հիմա եթերում