Մարիամ Եգորյանը՝ «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական խաղարկային ֆիլմի ռեժիսոր

03 Օգոստոսի 2024, 21:36

Մշակույթ

Մարիամ Եգորյանը «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական խաղարկային ֆիլմի ռեժիսորն է: Նա Երևանի թատրոնի և կինոյի շրջանավարտ է, մագիստրոս, Ռուբեն Գրիգորյանի արհեստանոցի սան:

Երիտասարդ կինոռեժիսորի՝ «Շուշի. ԱՄԷՆ» փաստագրական ֆիլմը Սրետենսկու ուղղափառ «Встреча» միջազգային կինոփառատոնի շրջանակում արժանացել է «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգին։ Նույն ֆիլմը արժանացել է Եվրասիական հեռուստառադիո ակադեմիայի հատուկ մրցանակակի, իսկ Վլադիմիր Մենշովի Победили вместе դոկումենտալ ֆիլմերի փառատոնում ստացել է հատուկ դիպլոմ: