Մարիամ Մերաբովան «Դլե յաման» երգով հուզել է հանդիսատեսին

06 Դեկտեմբերի 2025, 23:11

Մշակույթ

Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան առաջին անգամ հայերենով կատարել է հայտնի «Դլե յաման» երգը Մոսկվայի Հելիկոն-օպերայում «Helikon kings of the dance» համերգի ընթացքում։

Ջազային դիվան գերել է հանդիսատեսին իր սրտառուչ կատարումով։ Այդ երեկո բեմ են բարձրացել նաև աշխարհի չեմպիոններ, որոնք իրենց վարպետությամբ ոգեշնչել են հյուրերին։