Մարիամ Մերաբովան Մոսկվայում հանդես կգա «Ջազի դասականը» համերգին

04 Հոկտեմբերի 2025, 10:50

Մշակույթ

Հոկտեմբերի 4-ին Մոսկվայի Երաժշտության տան Թատերական դահլիճում տեղի կունենա «Ջազի դասականը» համերգը, որի շրջանակներում հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան իր «Miraif» նախագծի հետ միասին կբացահայտի ջազային երաժշտության կախարդական աշխարհը։

«Բեմում իմ ընկերներ երաժիշտներն են, ինչպես նաև տաղանդավոր երեխաները, որոնք արդեն այսօր նվագում են որպես իսկական պրոֆեսիոնալներ։ Ես հավատում եմ, որ ջազը կարող է դառնալ առաջին կամուրջը դեպի երաժշտության աշխարհ, եթե այն ներկայացվի հոգով ու ջերմությամբ։ Եկեք՝ խոստանում եմ սիրո, ազատության և ոգեշնչման մթնոլորտ»,- նշել է Մերաբովան։