Մարիաննա Շահպարոնյանը Նյու Յորքում ներկայացրել է «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն

15 Հունիսի 2024, 20:30

Մշակույթ

Նյու Յորքում գործող «Սրբոց Նահատակաց» եկեղեցում տեղի է ունեցել հայրենադարձ բանաստեղծուհի, «Դեպի Հայաստան» համահայկական-հասարակական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Մարիաննա Շահպարոնյանի գրքի շնորհանդեսը:

Բանաստեղծուհին հանդիպել է ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ և ներկայացրել իր բանաստեղծությունների ժողովածուն:

Նյու Յորքի հայ համայնքը մեծ ոգևորությամբ է ընդունել Շահպարոնյանին և բարձր գնահատականի արժանացրել նրա ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա են եղել Տեր Աբրահամ քահանա Մալխասյանը, Նյու Յորքի «Սրբոց Նահատակաց» Եկեղեցու հոգևոր հովիվը, տիկին Էլիզաբեթ Խոդաբաշը, Սրբոց Նահատակաց վարժարանի տնօրեն Հովհաննես Սրկ. Խոստեղյանը, Ամերիկայի Հայ Եկեղեցու Արևելյան թեմի հայոց լեզվի ուսուցման բաժնի պատասխանատուն, վարժարանի սաներ և շրջանավարտներ, ինչպես նաև Նյու Յորքի հայ համայնքի այլ ներկայացուցիչներ։

«Շատ հուզված եմ և հպարտ՝ տեսնել մեր ամերիկահայ համայնքին այսքան հայասեր և համախմբված։ Նյու Յորքում բնակվող մեր հայրենակիցները ստեղծել են կայուն և զարգացող համայնքային կյանք՝ հիմնված մեր լեզվի և հավատքի վրա։ Իրենք ջանք ու եռանդ չեն խնայում Ամերիկայի Միացյալ նահանգներում հայի ինքնությունը պահպանելու համար»,- նշել է բանաստեղծուհին։

Մարիաննա Շահպարոնյանը կշարունակի արտերկրում ներկայացնել «Դեպի Հայաստան» գիրքը, որի առաքելությունն է միավորել աշխարհասփյուռ հայերին ազգային արժեքների շուրջ, խրախուսել հայրենասիրությունը և հայրենադարձությունը։

Առաջիկայում գիրքը կներկայացվի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարզում։