Մարիինյան թատրոնում դիրիժոր Գուրգեն Պետրոսյանի ղեկավարությամբ կներկայացվի Վերդիի «Աիդա»-ն
01 Նոյեմբերի 2024, 16:27
«Աիդա»-ի ռուսական պրեմիերայի 150-ամյակին ընդառաջ համաշխարհային օպերային աստղերը նոյեմբերի 1-ին Մարիինյան թատրոնում կներկայացնեն Ջուզեպպե Վերդիի հայտնի ստեղծագործությունը: Իտալացի կոմպոզիտորի գլուխգործոցի համերգային կատարումը նվիրված է ստեղծագործության ռուսական պրեմիերայի առաջիկա հոբելյանին։
Ս.Վ. Ռախմանինովի անվան դաշնակահարների, կոմպոզիտորների և դիրիժորների միջազգային մրցույթի հաղթող Գուրգեն Պետրոսյանը կղեկավարի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։
«Աիդա»-ի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1871 թվականի դեկտեմբերի 24-ին Կահիրեում։ Ռուսաստանում առաջին ներկայացումից ի վեր «Աիդան» մեծ հաջողություն է ունեցել հանրության շրջանում, և արդեն մեկուկես դար է, ինչ չի հեռանում թատերական բեմից։