Մարիինյան թատրոնում կայացել է «Աիդա» օպերայի նոր բեմադրության պրեմիերան՝ Գևորգ Գրիգորյանի մասնակցությամբ

13 Փետրվարի 2025, 19:15

Հայեր | Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի նոր բեմադրության պրեմիերան։ Այն բեմադրել է իտալացի աշխարհահռչակ տենոր Մարիո Դել Մոնակոյի որդին` անվանի ռեժիսոր Ջանկառլո դել Մոնակոն։

Ներկայացման գլխավոր դերերը կատարել են Գևորգ Գրիգորյանը, Մարիա Բայանկինան, Զինաիդա Ցարենկոն, Դմիտրի Շաբետյան, Վյաչեսլավ Վասիլևը և Գենադի Բեզզուբենկովը:
Դիրիժորը Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևն է:

Գևորգ Գրիգորյանն օպերային երգիչ է, Մարիինյան թատրոնի և «Սանկտ-Պետերբուրգ օպերա» կամերային երաժշտական թատրոնի մեներգիչ։