«Ես այլևս այստեղ չեմ ապրում…»․ Մարիկա Գևորգյանի գիրքը՝ Մոսկվայի գրախանութներում

13 Դեկտեմբերի 2024, 10:53

Մշակույթ

Մարիկա Գևորգյանի «Ես այլևս այստեղ չեմ ապրում…» գիրքն արդեն կարելի է գնել Մոսկվայի Տվերսկայա գրախանութից։ Ժողովածուն ներառում է տարբեր տարիներին գրված պատմվածքներ, նովելներ և կինոպատումներ:
Ստեղծագործությունների մեծ մասի սյուժեները ծավալվում են Հայաստանում։

Ընթերցողը կարող է բացահայտել իրեն հարազատ ինչ-որ բան և հաճույքով խորասուզվել հերոսների պատմությունների մեջ, որտեղ դառնության ու տխրության, վրդովմունքի ու անարդարության կողքին միշտ տեղ կա մարդկային ջերմության ու բարության, ուրախության ու հույսի, ընկերության և սիրո: