Մարինա Թանաշյանը պարգևատրվել է «ՌԴ ԳԱ Բժշկական գիտությունների բաժանմունքի լավագույն ակադեմիական դպրոց» մեդալով
14 Հունիսի 2023, 13:19
Նյարդաբանության գիտական կենտրոնի տնօրենի տեղակալ, ՌԴ ԳԱ թղթակից անդամ Մարինե Թանաշյանը «Կլինիկական բժշկություն» անվանակարգում պարգևատրվել է «ՌԳԱ Բժշկական գիտությունների բաժանմունքի լավագույն ակադեմիական դպրոց» պատվավոր մեդալով։
Մրցանակի մասին որոշումը կայացրել է ՌԴ ԳԱ Բժշկական գիտությունների բաժանմունքի լավագույն ակադեմիական դպրոցի հանձնաժողովը՝ հաշվետու տարվա գիտական գործունեության գնահատման արդյունքների հիման վրա։
Մրցանակը հանձնել է ՌԴ ԳԱ բժշկական գիտությունների բաժանմունքի քարտուղար, ՌԴ ԳԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Վ.Ստարոդուբովը։
Այս միջոցառումը նվիրված է Բժշկական գիտությունների ակադեմիայի հիմնադիր, ակադեմիկոս Նիկոլայ Բուրդենկոյի ծննդյան տարեթվին, ում պատկերով տրվել է պատվոգիրն ու հուշամեդալը։