Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը հաջող է հանդես գալիս Ռուսաստանի առաջնությունում
15 Մարտի 2024, 17:00
Սոչիում ընթացող գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի առաջնությունում Մոսկվայի թիմը ոսկե մեդալներ է նվաճել տղամարդկանց թիմային պայքարում։ Թիմի կազմում հանդես է եկել նաև Արթուր Դալալոյանը:
Ինչպես գրում է sport24.ru-ն, այս անգամ Արթուր Դալալոյանն առավել հաջող է հանդես որակավորման փուլում։
«Օլիմպիական չեմպիոնը երկար ժամանակ չէր կարողանում իրեն գտնել Տոկիոյի խաղերից հետո՝ մե՛կ առողջական խնդիրներ, մե՛կ ձեռքերի կոշտուկներ։ Թվում էր, թե Արթուրն այլևս չի կարողանա այլևս չի կարողանա հասնել նախկին մակարդակին։
Առաջնության առաջին օրը ցույց տվեց, որ Դալալոյանը դեռ լի է պայքարելու մոտիվացիայով: Հատկապես հաջող էին հենացատկն ու ազատ վարժությունները։
Արթուր Դալալոյանը 21-րդ դարի ամենատիտղոսակիր ռուս մարմնամարզիկներից է, նա «Տոկիո-2020»-ի օլիմպիական չեմպիոն է թիմային բազմամարտում, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն: Արթուրի մարզական ուղին սկսվել է վեց տարեկանում Նովոսիբիրսկում։