Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր է
31 Մայիսի 2025, 15:43
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր է:
Գերմանական Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը վաստակել է 14.799 միավոր ու գրավել առաջին տեղը:
Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021, 2023 թվականներին:
Ավելի վաղ Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներից Համլետ Մանուկյանը դարձել էր ԵԱ-ի ոսկե, Մամիկոն Խաչատրյանը արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակիր: