Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթը

18 Փետրվարի 2024, 17:49

Սպորտ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը հաղթել է Եգիպտոսի Կահիրե քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում։

Նախնական փուլում հայ մարմնամարզիկը արժանացել էր բարցարձակ բարձր` 15,000 գնահատականի։ Եզրափակիչում էլ իրեն հավասարը չի ունեցել, ու երկու ցատկերի արդյունքում ստացել է 14,930 գնահատական` նվաճելով մրցումների ոսկե մեդալը։