Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

02 Հոկտեմբերի 2023, 11:51

Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։

Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մինչ այս ուներ 6 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը: