Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը` World Challenge Cup-ի հաղթող

12 Հունիսի 2023, 08:45

Սպորտ

Հայաստանի մարմնամարզության առաջատար Արթուր Դավթյանը հերթական ոսկե մեդալը նվաճեց միջազգային ասպարեզում:

Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության World Challenge Cup-ի մրցումների հենացատկում մեր մարզիկը երկու փորձի արդյունքում վաստակեց 15,033 միավոր և գրավեց առաջին տեղը: Երեկ նա նժույգ թափի մրցումներում նվաճել էր արծաթ մեդալ:

Այսօր հանդես կգան նաև մեր մյուս երկու մարզիկները` Արթուր Ավետիսյանը և Արթուր Թովմասյանը, որոնք մտել են օղակներով վարժության եզրափակիչ: