Մարմնամարզուհի Աննա Բադալյանը միանգամից 4 մեդալ է նվաճել
10 Փետրվարի 2025, 11:36

Իսպանիայում կայացած XIII Torneo International Rhythmica Infantado մրցաշարում ոսկե, արծաթե և երկու բրոնզե մեդալ է նվաճել հայ մարմնամարզուհի Աննա Բադալյանը: Այս մասին հայտնում է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիան:
Նա օղակ վարժությունում է նվաճել ոսկին, գնդակ վարժությունում՝ արծաթե մեդալ, իսկ գուրզեր և ժապավեն վարժություններ՝ բրոնզե մեդալներ: