Մարմնամարզուհի Միլանա Մաթևոսյանը՝ Ռուսաստանի սպորտի վարպետ

13 Սեպտեմբերի 2024, 17:10

Սպորտ

Ռուսաստանի սպորտի վարպետի կոչում է շնորհվել Ադըղեայի Հանրապետությունից հայազգի մարմնամարզուհի Միլանա Մաթևոսյանին։

Մոսկվայում անցկացված գեղարվեստական մարմնամարզության՝ Ռուսաստանի վերջին առաջնությանը մասնակցել են Ադիգեայից վեց մարզուհի, այդ թվում՝ Միլանա Մաթևոսյանը: Նրանք բոլորն էլ ստացել են սպորտի վարպետի կոչում:

Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության կողմից տրվել է պաշտոնական հրաման՝ նրանց շնորհելու «Ռուսաստանի սպորտի վարպետ» կոչում։