Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանն անցավ եզրափակիչ

23 Փետրվարի 2024, 22:54

Սպորտ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկի վարժության եզրափակիչ։

Որակավորման փուլի երկու ցատկերի արդյունքում Դավթյանը հավաքել է 14,966 միավոր և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ: Հենացատկի եզրափակիչը կանցկացվի փետրվարի 25-ին: