Մարսելի «l’EUGA Ardziv» ֆուտբոլային ակումբը թողարկել է հայկական այբուբենով համազգեստ
18 Հունվարի 2024, 09:43
Մարսելի «l’EUGA Ardziv» ֆուտբոլային ակումբը իր 100-ամյակին նվիրված մարզաշապիկներ է ներկայացրել հայկական այբուբենով:
Հայկական ընդհանուր միության (UGA) ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է Մարսելում 1924 թվականին Արևմտյան Հայաստանից հայ փախստականների կողմից:
1964 թվականին այդ ֆուտբոլային ակումբը միավորվել է հայկական մեկ այլ թիմի՝ «Արծիվի» հետ: