Մարսելն առանց հայերի Մարսել չէր լինի. քաղաքապետ Բենուա Պայան

04 Դեկտեմբերի 2025, 23:15

Քաղաքականություն

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայան հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

«Այսօր առավոտյան ես մեծ պատիվ ունեցա քաղաքապետարանում ընդունելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Ես հիշեցրի նրան այն պատմական, ամուր ու հավերժական կապերի մասին, որոնք միավորում են մեր քաղաքը հայ ժողովրդի հետ։

Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը»,- գրել է Պայանը։