«Մարշալ Բաղրամյան. հաղթանակի արվեստ» և «Արամ Խաչատրյան. Սուսերով պար» ֆիլմերի ցուցադրությունը՝ Անապայում
18 Ապրիլի 2025, 11:00

Անապայի «Մոնիտոր» կինոթատրոնում տեղի է ունեցել «Մարշալ Բաղրամյան. hաղթանակի արվեստ» և «Արամ Խաչատրյան. Սուսերով պար» վավերագրական ֆիլմերի ցուցադրությունը:
Մինչ կինոդիտումը ելույթ է ունեցել ֆիլմերի գլխավոր պրոդյուսեր Արթուր Սողոմոնյանն ՝ ընդգծելով, որ Անապայի բնակիչները Ռուսաստանում առաջիններից են, որ կտեսնեն այս ֆիլմերը։
Միջոցառումը համախմբել էր պատվավոր հյուրերի ՌԴ տարբեր մարզերից։ Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել էին ՌՀՄ-ի Անապայի մասնաճյուղը և «Մարտական եղբայրություն» հասարակական կազմակերպությունը: