Մարտակերտի Քոլատակ համայնքի բնակիչները սատար են կանգնում միմյանց. Քոլատակի համայնքապետ

14 Հուլիսի 2023, 12:35

Հայեր

Լիակատար շրջափակումը զգալիորեն փոխել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի առօրյան:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Սեյրան Ավանեսյանը նշել է՝ առկա ծանր ժամանակաշրջանում ուրախալին այն է, որ գյուղի բնակիչները սատար են կանգնում միմյանց:

«Իրար ձեռք ենք մեկնում, երբ դրա կարիքը զգացվում է։ Քոլատակում հաստատված տեղահանված ընտանիքներն էլ մշտապես ուշադրության կենտրոնում են լինում», — նշել է համայնքապետը։

Նրա խոսքով` գարնանացանի աշխատանքները կարողացել են կատարել. սերմերն ու վառելիքը հասցվել են ժամանակին։