Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են

20 Սեպտեմբերի 2023, 08:30

Քաղաքականություն

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են, հայտնում է Արցախի ՊՆ-ն։ 

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս: