«Մասիս» ժողգործիքների համույթը ելույթ է ունեցել Արմավիրում
12 Մարտի 2024, 09:00
Հայկական ժողովրդական գործիքների «Մասիս» համույթը ելույթ է ունեցել Կրասնոդարի Ա.Պ. Չեխովի անվան կույրերի մարզային գրադարանի Արմավիրի մասնաճյուղում, որտեղ տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության Արմավիրի տելեգրամյան ալիքը։
Միջոցառմանը մասնակցել են քաղաքի ազգային ասոցիացիաների ստեղծագործական խմբերը, ինչպես նաև կույր և վատ տեսողություն ունեցող երեխաների երաժշտական դպրոցի սաները։
«Մասիս» համույթը գործում է Արմավիր քաղաքի տեղական մասնաճյուղում (ուսուցիչներ՝ Ս. Հայրապետյան, Գ. Բայախչիյանց, Գ. Եսայան)։
Նշվում է նաև, որ միջոցառման ավարտին եղել է թեյախմություն, ցուցահանդես: