Հայաստանում գնաճը մարտին հասել է 3,3%-ի

07 Ապրիլի 2025, 14:52

Քաղաքականություն

Հայաստանում գնաճը մարտին արագացել է՝ հասնելով 3.3%-ի, իսկ փետրվարին այն կազմում էր 2.5%: Այս մասինասվում
էԵվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ)ամենշաբաթյա
մակրոտնտեսականհետազոտության մեջ։

Գնաճի արագացմանը նպաստել են սննդամթերքի (մարտին՝ +5.4% տարեկան,փետրվարին՝ +4.5%) ևծառայությունների (մարտին՝ +2.9%, փետրվարին՝ +2.5%) թանկացումները։ Միաժամանակ դանդաղել է ոչ պարենային ապրանքների գների նվազման տեմպը (մարտին՝ -0.5%, փետրվարին՝ -1.2%):

Ըստ ԵԱԶԲ-ի վերլուծաբանների՝ այս տարի Հայաստանում գնաճը կպահպանվի ՀՀ կենտրոնական բանկի նպատակային միջակայքում (3+/-1%)։