Մարտին Ջուարյանը կմասնակցի IBA Bare Knuckle մրցաշարին
12 Հոկտեմբերի 2025, 13:30
Հոկտեմբերի 31-ին Մոսկվայում, ЦСКА Արենայում, տեղի կունենա միջազգային մերկ ձեռքերով մենամարտերի լիգայի՝ IBA Bare Knuckle-ի երկրորդ մրցաշարը։
Երեկոյի հիմնական իրադարձություններից մեկը կլինի հայ մարտիկի, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի և HFC լիգայի նախկին թեթև քաշային չեմպիոն Մարտին «Լյութեր» Ջուարյանի և «Hype Reality» նախագծի չեմպիոնի, Ղրղզստանի բռնցքամարտի վարպետ Աբդուրահման Աբդուրահմանովի միջև մենամարտը։
Երկու մարզիկներն էլ հայտնի են իրենց ագրեսիվ մարտական ոճով և հզոր հարվածներով, ինչը խոստանում է հանդիսատեսին տպավորիչ և լարված դիմակայություն։