«Մարտիրոս Սարյան. նկարիչը և ժամանակը» խորագրով դասախոսություն՝ Սոչիում

28 Հունվարի 2025, 15:44

Մշակույթ

Սոչիի հայ համայնքի երիտասարդները կազմակերպել և անցկացրել են «Մարտիրոս Սարյան. նկարիչը և ժամանակը» խորագրով ինտերակտիվ դասախոսություն: Ներկա են եղել բազմաթիվ արվեստասերներ։

Դասախոս Լիանա Գաբրիելյանը Սարյանի կյանքի մասին հետաքրքիր պատմությունը համադրել է ինտերակտիվ տարրերի հետ, որոնք մասնակիցներին թույլ են տվել ավելի լավ հասկանալ նրա փիլիսոփայությունը: Հյուրերը ոչ միայն ծանոթացել են նկարչի կյանքի ուղու մասին, այլև դիտել են հազվագյուտ արխիվային նյութեր, որոնք ավելի ինտերակտիվ են դարձրել քննարկումը: Միջոցառման մասնակիցները քննարկել են ժամանակի ազդեցությունը Սարյանի ստեղծագործության վրա, և թե ինչպես են նրա աշխատանքներն արտացոլում դարաշրջանի ոգին: