Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Ռոստովի մարզում
28 Փետրվարի 2025, 14:11

Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի պատմաազգագրական թանգարանում այսօր տեղի կունենա հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը։
Ցուցահանդեսին կներկայացվեն վարպետի նկարների վերարտադրությունները, Մյասնիկովի նկարիչների և տարածաշրջանային մրցույթի երիտասարդ մասնակիցների նկարները: