Մարտիրոս Սարյանի հուշարձանը

21 Ապրիլի 2024, 22:00

Մշակույթ

Նա իր վրձինը թաթախում էր երկնային լազուրի մեջ, ավելացնում ծիրանի արևի ճառագայթները, զմրուխտ գետերի և ձյունաճերմակ լեռնագագաթների ևս մի քանի վրձնահարվածներ․.. Վարպետ, որի արվեստը պատկանում է ամբողջ աշխարհին:

Երևանի կենտրոնում գտնվող գողտրիկ պուրակի կողքով անցնելիս ծառերի միջից պարբերաբար առաջանում է ձյունաճերմակ ու կարծես անձև քար: Բայց մոտենալուն պես այդ հսկայական, մարմարե բլոկը, կարծես հենց նկարչի սուր վրձնահարվածներից ստեղծված, հանկարծ ձեռք է բերում հայ ժողովրդի կողմից այդքան ծանոթ և սիրված կերպար։

Մեծանուն նկարչի և հայկական գեղանկարչության նոր դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանի հուշարձանը տեղադրվել է 1986 թվականին, որի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է, իսկ ճարտարապետը՝ Արթուր Թարխանյանը:

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը մի անգամ պատմել է, որ մոտ չորս տարի սպասել է այդ իրադարձությանը:

«Ես հպարտ եմ, որ իմ երկար սպասումներն, այնուամենայնիվ, հաջողությամբ են պսակվել։ Մարմարի համար ես ստիպված էի գնալ Ուրալ»։

Ժամանակի ընթացքում Սարյանի պուրակը հարթակ է դարձել բազմաթիվ հայ նկարիչների համար, որտեղ նրանք իրենց աշխատանքները ներկայացնում են ոչ միայն վաճառքի, այլև հայ գեղանկարչության մեծ վարպետի դաժան դատին: