Մարտիրոսյանը և Սևյանը Շարժայի մրցաշարում կիսեցին 2-6-րդ տեղերը

26 Մայիսի 2023, 16:16

Սպորտ

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Շարժայի միջազգային մրցաշարում:

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում կայացած մրցաշարում 9 հնարավորից հավաքելով 6-ական միավոր Հայկ Մարտիրոսյանը և ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը կիսեցին 2-6-րդ տեղերը:

Առաջին տեղում հնդիկ Արջուն Երիգաիշին է՝ 6,5 միավորով:

Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը կիսեցին 19-34-րդ հորիզոնականները՝ վաստակելով 5-ական միավոր: