Մարտուն Մեժլումյանը մենամարտ կանցկացնի Աբու Դաբիում

12 Հունիսի 2025, 15:00

Սպորտ

Հունիսի 13-ին Աբու Դաբիում կկայանա UAE Warriors 60 մրցաշարը, որի ընթացքում հայ մարտիկ, «Առյուծասիրտ» թիմի ներկայացուցիչ Մարտուն Մեժլումյանը կմրցի բրազիլացի Իտալո Գոմեսի հետ:

Մեժլումյանի համար այս մենամարտը կլինի 5-րդը UAE Warriors լիգայի շրջանակներում։ Նախորդ չորս մարտերում նա հաղթանակ է տարել և դարձել տարածաշրջանի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Մարտունը պատրաստ է շարունակել հաղթանակները՝ չնայած երկարատև բացակայությանը ռինգում. վերջին մենամարտը նա անցկացրել է գրեթե երեք տարի առաջ:

Նրա մրցակից Իտալո Գոմեսը հայտնի է օկտագոնում իր դիմացկունությամբ և ագրեսիայով։ Նա ունի 13 հաղթանակ և 5 պարտություն։