Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում պարենամթերքի խնդիրը կլուծեն բանջարաբոստանային կուլտուրաների մշակաման միջոցով

28 Հունիսի 2023, 00:05

Տնտեսություն և Բիզնես

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում թթի բերքահավաքն ավարտական փուլում է։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը նշել է, որ այն մեկնարկել է հունիսի սկզբին Ամարասի հովտում։

Համայնքապետը նշել է, որ բնակիչները բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերի ցանքս են կատարել։ Հույս ունեն, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն։ Միայն այդ դեպքում կկարողանան որոշ չափով լուծում տալ պարենամթերքի խնդրին։

Նրա խոսքով՝ խաղողի այգիները նախատեսված չափով չեն կարողացել մշակել, քանի որ ադրբեջանական դիրքերից ամեն կերպ փորձում են խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը։