Մարզադաշտը հոտնկայս ծափահարել է ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանին, ով վերջերս դարձել է 98 տարեկան

20 Հոկտեմբերի 2024, 20:00

Սպորտ

Խորհրդային և ռուսական ֆուտբոլի լեգենդար վետերան, «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկու, Ռուսաստանի ֆուտբոլային միության մարզիչ և առաջին փոխնախագահ, սպորտի վաստակավոր վարպետ և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին դարձել է 98 տարեկան:

ՌՊԼ-ի աշխարհի առաջնության 12‑րդ տուրի «Սպարտակ»- «Կրասնոդար» խաղից առաջ ամբողջ մարզադաշտը հոտնկայս ծափահարել է ֆուտբոլի լեգենդին՝ մաղթելով նրան քաջառողջություն և ոգու արիություն: Մարզադաշտի ցուցատախտակին ներկայացվել է նաև գեղեցիկ տեսանյութ՝ նվիրված Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանին:

Ինքը՝ Սիմոնյանը «Կրասնոդար»-ի հետ խաղից առաջ կատակել է, որ պետք չէ իրեն հաջողություն մաղթել, քանի որ իրեն չեն ընդգրկել թիմի մեկնարկային կազմում: