Մարզիչ Էդուարդ Մարգարյանը պարգևատրվել է Ռոստովի մարզի օրենսդիր ժողովի շնորհակալագրով

10 Օգոստոսի 2024, 15:37

Սպորտ

Շախտիի քաղաքապետարանի մեծ դահլիճում պարգևատրվել են վաստակավոր մարզիկները։

Բռնցքամարտի զարգացման և բարձրակարգ մարզիկների պատրաստման գործում ներդրած ավանդի համար բռնցքամարտի թիվ 1 մարզադպրոցի ավագ մարզիչ և ուսուցիչ, Ռուսաստանի Դաշնության սպորտի վարպետ Էդուարդ Մարգարյանը պարգևատրվել է Ռոստովի մարզի օրենսդիր ժողովի շնորհակալագրով։