Մարզիչ Ռուդոլֆ Բաբոյանի սանը երրորդ տարին անընդմեջ նվաճել է աշխարհի գավաթը

30 Սեպտեմբերի 2025, 11:45

Սպորտ

ՌԴ Արմավիր քաղաքի Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն Ռուդոլֆ Բաբոյանի սան Տատյանա Ֆյոդորովան երրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի գավաթակիր:

Խորհրդային սամբիստ և ձյուդոիստ Ռուդոլֆ Բաբոյանը միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետ է, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, Կրասնոդարի երկրամասի սամբոյի և ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ, համառուսաստանյան սամբոյի ֆեդերացիայի փոխնախագահ, սամբոյի և ձյուդոյի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն:

Մարզչական գործունեությունը սկսել է 1976 թվականին։ 1979 թվականին դարձել է ՀՊՄԻ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի ավագ մարզիչ։ 1992 թվականին դարձել է սամբոյի և ձյուդոյի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն։

Հիմա եթերում