«Մասիս» պարային համույթը ելույթ է ունեցել Արգենտինայի Villa General Belgrano Oktoberfest-ում

22 Հոկտեմբերի 2023, 22:00

Մշակույթ

«Մասիս» հայկական ժողովրդական պարի համույթը հոկտեմբերի 13-ից 16-ը ելույթ է ունեցել «Օկտոբերֆեստ»-ում՝ Վիլլա Ջեներալ Բելգրանոյի գարեջրի ազգային փառատոնում: Այս ամսին փոխանցում է Diarioarmenia պարբերականը։

«Մենք հպարտ ենք, որ շարունակում ենք փոխանցել մեր մշակույթը, մեր դրոշն ու Արցախի դրոշը բարձր պահելով»,- սա էր Մասիսի հիմնական ուղերձը փառատոնի մասնակիցներին ելույթներից հետո։