«Մասիս սարը մերն է լինելու»․ Ալեքսեյ Շեյնինը մեջբերել է Շիրազին

29 Ապրիլի 2025, 18:12

Հայեր

Խորհրդային և ռուս թատրոնի ու կինոյի հայտնի դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Շեյնինը մասնակցել է «Ցեղասպանություն. Հիշողություն և նախազգուշացում: Ժամանակակից մարտահրավերներ» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպվել է Ռուսաստանի հայերի միության կողմից Մոսկվայի կառավարության աջակցությամբ:

Նա մեջբերել է հայ գրականության դասական, բանաստեղծ Հովհաննես Շիրազի՝ որդուն ուղղված խոսքերը. «Կանցնի հարյուր տարի, թե հինգ հարյուր, կարևոր չէ, միևնույն է, Մասիս սարը մի օր մերն է լինելու, և այդ ժամանակ իմ ժողովուրդը ուրախությունից կգոռա։ Իսկ եթե ինձ վրա քար դնեք, ես ինչպես կլսեմ այդ ճիչերը, ինչպես կիմանամ, որ Մասիսը մերն է»:

Ալեքսեյ Շեյնինը մեծ ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում՝ խաղալով «Դատը գալիս է» դարակազմիկ ներկայացման մեջ։ Ներկայացումը նվիրված է դատավարությանը, որում արդարացվել է Սողոմոն Թեհլիրյանը՝ հայ վրիժառուն, «Նեմեսիս» գործողության մասնակիցը, որը 1921 թվականին Բեռլինում գնդակահարել էր Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Մեհմեդ Թալեաթ փաշային։

Հիմա եթերում