Մասնագիտական բուժօգնություն ստանալու նպատակով արցախցի երկու երիտասարդ ԱՄՆ է տեղափոխվել

10 Հոկտեմբերի 2023, 16:15

Քաղաքականություն

Մասնագիտական բուժօգնություն ստանալու նպատակով Միացյալ Նահանգներ են տեղափոխվել լուրջ վնասվածքներով երկու երիտասարդ Լեռնային Ղարաբաղից: Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից։

«Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, որոնք աջակցեցին նրանց տեղափոխմանը Միացյալ Նահանգներ՝ անհետաձգելի բուժման նպատակով», — նշված է հաղորդագրության մեջ։