Մասնակիորեն փլուզվել է 13-րդ դարի եռահարկ աշտարակ

25 Հունիսի 2023, 20:35

Մշակույթ

Լոռիում մասնակիորեն փլուզվել է 13–րդ դարի Սեդվու Սբ Նշան վանական համալիրից շուրջ կես կմ հեռավորությամբ գտնվող եռահարկ աշտարակը։

Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Նշվում է, որ «Պահպանության ծառայությունը» միջոցներ է ձեռնարկում` փլուզված հատվածը վերականգնելու ուղղությամբ։