Մասյացոտն թեմի Երիտասարդաց միությունների անդամներն իրենց հավատարմությունն են հայտնել Ռուբեն վարդապետին

12 Հունվարի 2026, 22:12

Քաղաքականություն

Մասյացոտն թեմի Երիտասարդաց միությունների անդամներն իրենց հավատարմությունն են հայտնել Ռուբեն վարդապետին, Մայր աթոռին և նրա գահակալ Գարեգին Բ կաթողիկոսին։

🔷Բարեջան հոգևորականների՝ տարիների նվիրական ծառայության պտուղներից են եկեղեցասեր երիտասարդները և խորանին սպասավորող պատանիները, որոնք, սակայն, այս օրերին հիասթափության ու անորոշության ապրումներ ունեն։

🔷Մեծ ցավ է տեսնել մեր մի քանի հոգևոր հայրերի խռովարար հայտարարությունները, և տարակուսելի են նրանց քայլերը, որոնցով երիտասարդներին փորձում են ներքաշել բաժանարար մոտեցումների մեջ, ինչը կարող է գայթակղություն ստեղծել և՛ երիտասարդների, և՛ ավագ սերնդի հավատացյալների համար։

🔷Մեր ամենաջերմ հիշողություններով և միասին անցած ճանապարհի կարոտով՝ աղոթում ենք, որ Տերը հեռու վանի մեզնից պառակտիչ փորձությունները և կենարար խաղաղություն և իմաստություն շնորհի ամենքիս։

ՀԱԵ Մասյացոտն թեմի Երիտասարդաց միություններ

Հիմա եթերում