«Մաթեմատիկա» առարկայից անց է կացվել միասնական քննություն

16 Հունիսի 2023, 23:30

Կրթություն

Այսօր՝ հունիսի 16-ին, բուհերի ընդունելության համար Ստեփանակերտում անց է կացվել «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննություն։

«Քննությունն անց է կացվել թիվ 2,  թիվ 7 և թիվ  8 դպրոցներում ստեղծված քննական կենտրոններում։ Հայտագրված ոչ բոլոր դիմորդներն են ներկայացել քննությանը։ Ընդհանուր առմամբ,  բողոքներ, խախտումներ կամ դժգոհություններ չեն արձանագրվել։ Թե՛ հանձնաժողովը, թե՛ դիմորդները շատ լավ էին  տրամադրված»,- «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչ Լուսինե Բարսեղյանը։

Քննության ավարտից հետո դիմորդներն իրենց ձևաթղթերը պատճենահանել են`  հնարավորություն ունենալով ԳԹԿ atc.am կայքի միջոցով ստուգելու պատասխանների ճշտությունը։

Լուսինե Բարսեղյանը նշել է, որ հաջորդ միասնական ընդունելության  քննությունը կկայանա հունիսի 20-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, որը կընթանա բոլոր հինգ քննական կենտրոններում։