«Մաթեմատիկա»-ի միասնական քննության ժամանակ կարելի է օգտվել միայն պարզագույն հաշվիչներից

15 Հունիսի 2023, 21:20

Կրթություն

Վաղը՝ հունիսի 16-ին, «Մաթեմատիկա»-ի միասնական քննության օրն է։ 5018 դիմորդ մաթեմատիկա է հանձնելու, որից 3108-ը մարզերում, 1910-ը՝ մայրաքաղաքում:

Գնահատման և թեստավորման կենտրոնը հիշեցնում է` քննության ժամանակ օգտվել կարելի է միայն պարզագույն հաշվիչներից։ Բարդ սարքեր քննասենյակ տանելն արգելվում է։

Գործելու է 38 քննական կենտրոն՝ 13-ը Երևանում, 25-ը՝ մարզերում: