Մատենադարանի ութ ձեռագրերը ցուցադրվում են ՎենետիկԻ Դոժերի պալատում

07 Ապրիլի 2024, 12:40

Մշակույթ

Մատենադարանի պատվիրակությունը՝ տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Իտալիայի հանրապետությունում է: Մատենադարանից հատնում են, որ այսօր պատվիրակությունն այցելել է Դոժերի պալատ՝ ծանոթանալու Մարկո Պոլոյին նվիրված ցուցադրությանը: Իտալիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ավստրիայի, Գերմանիայի առաջատար թանգարանների ցուցանմուշների կողքին ներկայացված են Մատենադարանի բարձրարժեք 8 ձեռագիր մատյաններ:

Հայաստանին նվիրված սրահի գիտական խորհրդատուն Ֆլորենցիայի Համալսարանի դասախոս, հայագետ Զարուհի Պողոսյանն է, որն էլ Մատենադարանի, Հայաստանի Պատմության Թանգարանի և Ս. Ղազար կղզու Մխիթարյան  Միաբանության մասնագետների հետ համագործակցությամբ ընտրել է ցուցադրվող նմուշները։

Մամուլի ասուլիսին ցուցահանդեսի կազմակերպիչները հատուկ կարևորություն են տվել Հայաստանի մասնակցությանը, խոսել արցախյան պատերազմի ողբերգական հետևանքների մասին։

Ցուցասրահում ներկայացված է նաև Արցախում գրչագրված ձեռագիր։

Հիմա եթերում